Պուտինը կմեկնի Չինաստան

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը Կրեմլը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը մոտակա ամիսներին կմեկնի Չինաստան՝ Սի Ցզինպինի հետ բանակցություններ վարելու և «հարաբերությունների լավ դինամիկայից օգտվելու համար»։
Պուտինի՝ Չինաստան ծրագրված այցի մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի՝ հուլիսի 12-ին, իր ամենօրյա ասուլիսում։ «Պուտինի այցը օրակարգում է, ճշգրիտ ժամանակը դեռ որոշված չէ: Այժմ բացարձակապես բարենպաստ ժամանակ է ռուս-չինական երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան պահպանելու համար»,- ասել է նա։
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցությունը երբեք ուղղված չի եղել երրորդ երկրների դեմ, այլ՝ հօգուտ ռուս և չին ժողովուրդների, չնայած այն բանին, որ Ռուսաստանը մեկ տարուց ավելի արյունալի պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ։
Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ Պուտինի՝ Չինաստան այցի օրակարգում կլինեն «հասկանալի և բավականին լայն հարցեր»՝ երկկողմ առևտուր, տնտեսական համագործակցություն, գլոբալ և տարածաշրջանային իրավիճակ։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը նմանատիպ տեսակետներ ունեն միջազգային հարաբերությունների հիմունքների վերաբերյալ, և, հետևաբար, լավ հեռանկարներ կան «հետագա քննարկումների և կառուցողական փոխգործակցության համար»։

«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
5010:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
164Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
192Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
192Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
44102.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24902.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
63401.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44931.10.2026, 11:00