Բայդենն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը «շատ լավ է անցել»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիլնյուսից մեկնելուց առաջ ասել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «շատ լավ է անցել»։
«Մենք միասին անցկացրել ենք մոտ մեկ ժամ, և ես կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք»,- մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։
Բայդենն ասել է, որ ինքը ոչ մի ճանապարհ չի տեսնում, որպեսզի Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին մինչև ռազմական գործողությունների ավարտը, սակայն հավելել է, որ ուկրաինացի զինվորականները «լավատեսորեն» են տրամադրված հակահարձակման հարցում:
Բայդենը նաև ասել է, որ «աշխատում» է Ուկրաինա նոր հրետանային համակարգերի հնարավոր տեղափոխման հարցով։ Սպիտակ տունը, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում տարածել է գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարություն. «Այսօր նախագահ Ջո Բայդենը հանդիպեց մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ քննարկելու, թե ինչպես ենք մենք պաշտպանելու ժողովրդավարական արժեքները: ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է և ավելի միասնական, քան երբևէ»:

Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
2219:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5818:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
11618:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
9718:13
«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
14917:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
6716:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
8816:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8116:00