Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Պուտինը հայտարարել է, որ արտասահմանյան տանկերն ավելի լավ են այրվում, քան խորհրդայինները

Պուտինը հայտարարել է, որ արտասահմանյան տանկերն ավելի լավ են այրվում, քան խորհրդայինները
786
Հինգշաբթի, 13 հուլիսի, 2023 թ., 20:36

Օտարերկրյա տանկերն ավելի լավ են այրվում, քան խորհրդային արտադրության զրահամեքենաները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։
«Իսկ այրվում են նրանք այնպես, ինչպես բոլորը, նույնիսկ՝ ավելի լավ, քան մնացածը՝ խորհրդային արտադրության հայտնի T-72-ները»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ «երեկ երեկոյի դրությամբ միայն հունիսի 4-ից ի վեր ոչնչացվել է 311 տանկ», որոնց զգալի մասը, առնվազն մեկ երրորդը, արևմտյան արտադրության, այդ թվում՝ Leopards։