Ասկերանի իր տնից ձերբակալել են Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն․ մանրամասներ

«Առավոտ»-ի տեղեկություններով, քիչ առաջ, Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նրա հետ ձերբակալել են նաև որդուն և քեռորդուն: «Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով: Թե ի՞նչ հիմնավորումներով են ձերբակալել՝ կներկայացնենք առաջիկայում: Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: Սոցցանցերում ևս այդ մասին տեղեկություններ կան: «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Արցախի Ազգային անվտանգությունը մոտ 40 րոպե խուզարկել է Բալասանյանի բնակարանը, որից հետո նա և որդին բերման են ենթարկվել»։ Իսկ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը մասնավորապես գրում է. «Այ Շուշի հանձնող սրիկա, հըլը գնա հայելիով մի հատ քեզ ուշադիր նայիր ու տես էդքան կա՞ս, որ Արցախի Հանրապետության ազգային հերոս Գեներալ ես ձերբակալում կիրթ ու կառուցողական պատվիրատուիդ հրամանով, հըլը սթափվիր…Այսինքն էս քայլովդ արդեն բացահայտ ասում ես, որ Արցախը ու արցախցիներին ծախել ես ու ով որ փորձի դեմդ կանգնել, տանելու ես կալանքի… »,- գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
211:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
7909:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
8409:24
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
7609:12
«Խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը՝ իմ քեռու տղան»․ Նաիրի Հոխիկյան
16101:06
«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան
15500:06
«Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն». Լիլիթ Գալստյան
140Երեկ, 23:42
«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան
157Երեկ, 22:48