Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կոչ է արել բանակը պատրաստել պատերազմի
![]() 1236 Ուրբաթ, 14 հուլիսի, 2023 թ., 22:36 Ֆրանսիան պետք է պատրաստվի բարձր ինտենսիվության պատերազմի, հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թիերի Բուրկհարդը։ Ֆրանսիայի խորհրդարանի նախօրեին ընդունվել է մինչև 2030 թվականը ռազմական պլանավորման մասին օրենքը։ Այն ենթադրում է 413 միլիարդ եվրոյի հատկացում ռազմական ծախսերի համար։ Դրանցից 16 միլիարդ եվրոն պետք է ուղղվի զինամթերքի պաշարների համալրմանը, 5 միլիարդ եվրոն՝ անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը, ևս 5 միլիարդ եվրոն՝ հետախուզական աշխատանքներին։ Միջոցների մի մասը կուղղվի նաև բանակի արդիականացմանը, մասնավորապես՝ 10 միլիարդ եվրո՝ նորարարության, 6 միլիարդ եվրո՝ ռազմատիեզերական ուժերի զարգացմանը, 4 միլիարդ եվրո՝ կիբերանվտանգության և տեղեկատվական տեխնոլոգիաների ամրապնդմանը։ Առաջիկա յոթ տարիների ընթացքում ֆրանսիական բանակի անձնակազմի թիվը պետք է հասցվի 275 հազարի։ Նախատեսվում է նաև պահեստազորայինների թվի ավելացում, ասել է Բուրկհարդը։ «Պահեստազորը չափազանց կարևոր է: Այսօր մենք ունենք մոտ 40000 պահեստազոր։ Նոր օրենքի նպատակն է մինչև 2030-2035 թվականը հասնել այն մակարդակի, որ երկու ակտիվ զինվորականի դիմաց ունենանք մեկ պահեստազորային։ Սա մեծ խնդիր է»,- հավելել է նա։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
