«Տարածաշրջանում իրավիճակը ճգնաժամային է». Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված միջոցառմանը: Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ իր ուրույն տեղն ունենալով՝ Ֆրանսիան նշանակալի դեր է ստանձնել հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր Ֆրանսիայի բարեկամական հողում ապաստան են գտել և արժանապատիվ կյանքի հնարավորություն ձեռք բերել: «Բարձր ենք գնահատում բարեկամ՝ նախագահ Էմանուել Մակրոնի կարևոր դերակատարությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման գործում: Ցավով պետք է տեղեկացնեմ, որ չնայած տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու մեր ջանքերին՝ իրավիճակն այս պահին ճգնաժամային է»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
210:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
161Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
189Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
190Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
43702.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24802.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
63101.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44831.10.2026, 11:00