«Հանդես եմ եկել երկու կողմերի կալանավորների ազատ արձակման օգտին». Շառլ Միշել

«Տեղում (նկատի ունի Արցախի բնակչությունը-խմբ.) գտնվող բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների և անվտանգության հետ կապված:
Այս համատեքստում ես արտահայտեցի ԵՄ-ի քաջալերանքը՝ ուղիղ երկխոսության համար Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև։ Այս երկխոսությունը պետք է ապահովի այնքան անհրաժեշտ վստահությունը բոլոր ներգրավվածների համար»,- ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵԽ նախագահ Շառլ Միշելը:
Եռակողմ հանդիպման մասնակիցները նաև քննարկել են կալանավորների հարցերը։
«Ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը այն ըմբռնմանը, որ այն զինվորների ազատ արձակումը, ովքեր անզգուշորեն անցնում են մյուս կողմը, կհեշտացվի: Ես հանդես եմ եկել երկու կողմերի կալանավորների ազատ արձակման օգտին։ Քննարկվել է նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման հարցերում առավել մեծ համագործակցության ապահովման կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կողմերին կոչ եմ արել հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել։
Մենք պայմանավորվեցինք, որ մեր թիմերը կմնան սերտ կապի մեջ՝ ապահովելու կոնկրետ հետևողականություն այսօրվա քննարկվածի վերաբերյալ:
Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում։ Որպես առաջնահերթություն՝ պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար պատշաճ միջավայր ապահովելու համար։
Ես նաև վերահաստատեցի իմ մտադրությունը՝ հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ամառվանից հետո Բրյուսելում կայանալիք ևս մեկ հանդիպման, ինչպես նաև հերթական հնգակողմ հանդիպմանը Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Գրանադայում՝ Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում»,- հայտարարել է Միշելը:

«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
210:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
161Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
189Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
190Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
43702.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24802.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
63101.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44831.10.2026, 11:00