«Դեմքը փայլեց ինչպես արեգակ, զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը». ո՞րն է Վարդավառի քրիստոնեական խորհուրդը

Վարդավառի՝ իրար վրա ջուր ցողելու տոնը թեև շատերի կողմից ամենասիրվածն է, սակայն քչերը գիտեն, որ այդ տոնը ունի նաև Քրիստոնեական իր խորհուրդը։ Վարդավառի տոնը կապված է Քրիստոսի Պայծառակերպության հետ։ Պայծառակերպությունը եկեղեցու տաղավար տոներից երրորդն է, որը հայտնի է նաև Այլակերպություն անվամբ։ Քրիստոսն իր երեք աշակերտների՝ Պետրոսի, Հոկոբոսի և Հովհաննեսի հետ բարձրանում է Թաբոր լեռը, որտեղ էլ տեղի է ունենում Քրիստոսի պայծառակերպությունը։ Այս մասին իրենց պատմություններում գրել են Մատթեոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները։ Ավետարաններում գրված է, որ «․․․Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբայր՝ Հովհաննեսին և նրանց հանեց առանձին մի բարձր լեռ և նրանց առաջ կերպարանփոխվեց, և նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը։ Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ»։
Թաբոր լեռան վրա Քրիստոսն իր աշակերտների առաջ ամբողջովին կերպարանափոխվում է, այլակերպվում։ Նրանից ճառագող լույսն այնքան ուժգին է լինում, որ քնած աշակերտներն արթանանում են, շփոթվում ու վախենում այդ տեսարանից։
Քրիստոսի այլակերպումը, ըստ քրիստոնեական հավատալիքների, մաքրագործված մարդուն է խորհրդանշում։ Քրիստոսի պայծառափայլ կերապարը մաքրագործման այն գագաթն է, դեպի որը պետք է բարձրանա մարդը իր հոգևոր սրբագործման առօրյա դժվարին ճանապարհին։ Տոնին իրար վրա ջուր ցանելով՝ մարդիկ մաքրագործվում են, իրար սեր ու գեղեցկություն են տալիս։
Դեռևս հեթանոսական շրջանից հասած Վարդավառը Գրիգոր Լուսավորչի ժամանակներից վերափոխվում է Պայծառակերպության տոնի և նշվում է նույն օրը։
Վարդավառը շարժական տոն է և ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի Վարդավառի կամ Պայծառակերպության տոնը կնշվի հուլիսի 16-ին։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
162Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
106315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64410.09.2026, 16:12