Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրները

«Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց արդյունքները: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացել է Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ Արծաթե ծիրան ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Զառա Դվինգերի «Փոքրիկը»։
Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացել է Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», Արծաթե ծիրանի՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։
FIPRESCI մրցանակ ստացավ Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին»։
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացել է Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրան» է ստացել Արման Այվազյանի «Քարերը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։
Փառատոնի փակմանը ցուցադրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
162Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
106315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64410.09.2026, 16:12