«Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումն այսօրվանից կծավալվի նաև ՀՀ-ում». Գ. Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին։
Հումանիտար աղետալի վիճակում գտնվող Արցախի ժողովուրդը ելել է ոտքի ու դիմում է բոլոր հայերին՝ Սփյուռքում և Հայաստանում, այնինչ անգամ այս իրավիճակում կան մարդիկ, որոնք, առաջնայինը թողած, ընկած են պատճառաբանությունների հետևից․ մեկն ասում է՝ եթե ակցիան ուղղված չէ ռուսների դեմ, չեմ մասնակցում, մյուսը Արևմուտքին է դեմ, երրորդը պահանջում է դեսպանատների փոխարեն ՀՀ կառավարության առաջ հավաքվել, մեկ ուրիշը այլ պատվերներ ունի։ Որպես Արցախում ստեղծված օրհասական վիճակին ամենախորը տիրապետող մարդ, խնդրում եմ վերջ տալ այդ պատճառաբանություններին, համախմբվել ու գործել, բոլոր ուղղություններում էլ ասելիք ու անելիք կա։ Իսկ եթե անհրաժեշտ են սեփական անգործությունը հիմնավորող պատճառաբանություններ, գոնե կողքից մի խանգարեք»:

«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
210:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
161Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
189Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
190Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
43702.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24802.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
63101.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44831.10.2026, 11:00