Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել». Ներսիսյան

«Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել». Ներսիսյան
578
Երկուշաբթի, 17 հուլիսի, 2023 թ., 14:18

Արցախի պետնախարար գուրգեն Ներսիսյանը նոր գրառում է կատարել իր էջում. «Ողջունում եմ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած՝ համաժողովրդական շարժման մասնակիցների իրազեկման ակցիաները, դրանք պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ բոլորին հասու չի դառել Արցախում և դրա շուրջը ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող այս բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ: Կանգնեք այդ պատասխանատվությունը ստանձնած արցախցի մանուկների ու երիտասարդների կողքին: Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել, իսկ եթե դա ոմանց համար սկզբունքայնության հարց է, ապա խնդրում եմ զիջող եղեք, լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք»: