Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Ավագյանի եղբայրը
![]() 1475 Երկուշաբթի, 17 հուլիսի, 2023 թ., 20:54 Էրեբունի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «44-օրյա պատերազմը Ավագյանների ընտանիքից խլեց միակ զավակին: Կարենը մի քանի ամիս էր ծառայում, երբ սկսվեց պատերազմը: Ընկերների հետ կռվեց և անմահացավ՝ հետմահու պարգևատրվելով արիության մեդալով: Կարենի զոհվելուց որոշ ժամանակ անց Նելլի Ավագյանը հասկացավ. եթե կյանքը շարունակվում է, ուրեմն պետք է կրկին մայրանալ: Հղիության հաստատումից հետո եկավ «Էրեբունի» ԲԿ կանանց առողջության կենտրոն: Այսպես «Էրեբունի» ծննդատանը սկսվեց Նելիի երկար ճանապարհը: «Էրեբունի» ԲԿ -ից ասում ենեն, որ Հղիի հուզական վիճակը, ապրումները, առողջական որոշակի խնդիրները բժիշկներին անընդհատ ստիպում էին վերահսկել սպառնացող վիժման, վաղաժամ ծննդաբերության ռիսկերը: Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի բժիշկների հետ հղիությունը հնարավոր եղավ հասցնել 36 շաբաթական ժամկետի, որից հետո ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը կատարեց կեսարյան հատումը: Փոքրիկը ծնվել է 3 կգ-ից մի փոքր ավելի քաշով, 47 սմ հասակով: Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, ասում են՝ տանը Կարենի անունը նորից պետք է լսվի: Նելլի Ավագյանը երազում է. փոքրիկն իր հերոս եղբոր նման թող լինի՝ քաջ ու բարի: Մի քանի օրական Կարենը ստիպել է, որ որդուն կորցրած մոր դեմքին ժպիտ հայտնվի, հիմա նրանք ապրելու թե հույս, թե ցանկություն ունեն: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
