Օդեսան ենթարկվել է պատերազմի սկզբից ի վեր ամենաուժգին հրթիռակոծության
![]() 1928 Չորեքշաբթի, 19 հուլիսի, 2023 թ., 19:24 Օդեսա նավահանգստային քաղաքում երկրորդ գիշերն անընդմեջ պայթյուններ են լսվում, գրում է Euronews-ը։ Վնասվել են կարևոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ հացահատիկի և նավթի տերմինալները, մի քանի բնակելի շենքեր: Առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երեխա, վիրավորվել է։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռուսական թևավոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Նրանց բեկորներն ու պայթյունն են վնասել բնակելի շենքերը։ Դա «ամենամեծ հարձակումն էր պատերազմի սկզբից ի վեր»,- ասել է նավահանգստային քաղաքի քաղաքապետը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «դիտավորյալ են թիրախավորել» հացահատիկի արտահանման գործարքում ներգրավված օբյեկտները։ ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, հայտնում է Օդեսայի և Նիկոլաևի տարածքում մոտ 70 հազար տոննա ծավալով վառելիքի պահեստարանների, ինչպես նաև օբյեկտների ոչնչացման մասին, որտեղ, իբր, ահաբեկչություններ են նախապատրաստվել անօդաչու նավակների միջոցով։ Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր Ղրիմի կամուրջը պայթեցնելու համար «պատասխան գործողությունների» մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել էր հանցագործություն՝ մեղադրելով Կիևին։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
