ՌԴ ՊՆ-ն սպառնացել է ոչնչացնել հացահատիկ տեղափոխող նավերը
![]() 1755 Չորեքշաբթի, 19 հուլիսի, 2023 թ., 20:42 Ռուսաստանը հինգշաբթի օրը՝ հուլիսի 20-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հացահատիկի գործարքի դադարեցման պատճառով Սև ծովի ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը կդիտարկի որպես ռազմական բեռների փոխադրող։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 19-ին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության հեռագրային ալիքը։ «Սևծովյան նախաձեռնության գործունեության դադարեցման և ծովային հումանիտար միջանցքի սահմանափակման կապակցությամբ 2023 թվականի հուլիսի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Սև ծովի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ. ըստ այդմ, այդ նավերի դրոշների երկրները կհամարվեն ներգրավված ուկրաինական հակամարտությունում՝ Կիևի ռեժիմի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։ Ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ Սև ծովի միջազգային ջրերի հյուսիսարևմտյան և հարավարևելյան հատվածներում մի շարք ծովային տարածքներ ժամանակավորապես վտանգավոր են նավարկության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ հացահատիկի գործարքն «անցել է պատմության գիրկը» և խոստացել է կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
