Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուշագրավ որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
![]() 1762 Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ՀՀ-ում լիազորությունները դադարեցված 7 դատավորների մասով՝ նրանց բոլորի գործերը իրար միացնելու և մեկ վարույթում քննելու ձևաչափով: Մասնավորապես, լիազորությունները դադարեցված 7 դատավորները՝ Ռուբեն Վարդազարյանը, Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը և Սիմա Ոսկանդարյանը, Ռաֆայել Մելքոնյանը, դիմել են ՄԻԵԴ՝ բողոքելով, որ իրենց լիազորությունները դադարեցվել են իրավունքների կոպտագույն խախտումներով: Եվ, ահա, Եվրոպական դատարանը դատավորների գանգատը ընդունել է վարույթ, բոլոր դատավորների գործերը միացվել ու քննվելու են մեկ վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումը աննախադեպ է այն առումով, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում, և առաջնահերթության սկզբունքով է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։ Սա ենթադրել է տալիս՝ նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին։ Դիմեցինք ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ տեղեկությունը պարզելու համար, սակայն ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին. «Մենք որևէ բան ՄԻԵԴ-ից չենք ստացել ու որևէ գործառույթ չունենք նման հարցերը իրենց հետ քննարկելու»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
