Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ
554
Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 18:24

Հուլիսի 21-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին և այդ համատեքստում իրականացված ծրագրերին ու առաջիկա անելիքներին։ Քննարկվել են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի ներդրմանը, արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։

Հնչել են զեկույցներ, ներկայացվել առաջարկներ։