Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՔՊ-ականներից քանի՞սն է կամավորագրվելու, մեկնելու ռազմաճակատ». Ո. Սարգսյան

«ՔՊ-ականներից քանի՞սն է կամավորագրվելու, մեկնելու ռազմաճակատ». Ո. Սարգսյան
331
Շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ., 13:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավելի սարսափելի մղջավանջ չկա
Նիկոլ Փաշինյանը «Ֆրանս-պրես»-ին հայտարարել է, որ նոր պատերազմը շատ հավանական է։ Պատկերացնո՞ւմ եք նոր պատերազմ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարարի բազկաթոռին բազմած պատմության դասատու Սուրեն Պապիկյանի, սուտ խոսող գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հրամանատարությամբ։ Դրանից ավելի սարսափելի մղձավանջ չկա։ ՔՊ-ական քանի՞սն է կամավորագրվելու, մեկնելու ռազմաճակատ, այս անգամ ճակատի ո՞ր հատվածներում են սխրանքներ գործելու Աշոտիկն ու «Էրատո» ջոկատը, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, նրա կողմից Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանի գլխավորած «Իջևան» ջոկատը։ Պոկվեք ձեր բազկաթոռներից, սաթրմիշ եղեք ձեր պաշտոններից, անցած 5 տարում դուք կատարյալ ձախողվել եք։ Կարծում եմ, որ ձեր ֆիասկոն ոչ այնքան ձեր անգրագիտության, անփորձության, գործից չհասկանալու հետևանք է, որքան այն բանի, որ դուք դրսի, օտարի շահերն եք սպասարկում, գործում օտարի օրակարգով, որի համար էլ 2018-ին թավշյա հեղափոխություն կոչված քաղաքական թատրոնով ձեզ գցեցին հայ ազգի ջեբը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան