Օձունի՝ 6-րդ դարով թվագրվող հուշակոթողի քանդակները մեր օրերում աստիճանաբար քայքայվում են

Լոռու մարզի Օձուն գյուղում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային պատից մոտ 10 մետր հեռավորության վրա է գտնվում 6-րդ դարով թվագրվող մի հուշակոթող, որի կառուցումը նվիրված էր Հայաստանում Քրիստոնեության տարածմանն ու հաղթանակին։ Հուշակոթողը բացառիկ է նրանով, որ բարձր աստիճանների վրա բարձրացող երեք սյուները պսակող կամարների տակ կանգնեցված են երկու քանդակազարդ կոթող, որոնց վրայի պատկերները վաղմիջանդարյան հայկական քանդակագործության բացառիկ օրինակներից են։ Սյուների երկու նիստերից արևմտյանի վրա կարելի է տեսնել Քրիստոսի կյանքի ամենակարևոր տեսարանները՝ Ծնունդ, Ավետում, Մկրտություն, Համբարձում, իսկ արևելյան նիստին ներկայացված է Հայաստանում Քրիստոնեության տարածման պատմությունը։ Վերևից ներքև, փոքրիկ դրվագների մեջ քանդակված են այն կերպարների պատկերները, որոնք ուղիղ կապ ունեն Հայաստանում Քրիստոնեության տարածման գործընթացի հետ, օրինակ, Գրիգոր Լուսավորչի, Խոզակերպ Տրդատի, Ս․ Հռիփսիմե եկեղեցու և բազմաթիվ այլ սրբերի պատկերներ։ Սակայն մոտ 14 դար բացօթյա տարածքում, տարվա բոլոր եղանակներին կանգուն հուշակոթողի այս բացառիկ քանդակներն այսօր մեզ են հասել խիստ քայքայված վիճակում։ Բազմաթիվ պատկերներ անվերադարձ կորսվել են, իսկ եղածները գտնվում են շատ վատ վիճակում։ Պատկերների վատ պահպանվելուն, շերտատվելուն նպաստել են մի շարք հանգամանքներ, այդ թվում փխրուն քարը, եղանակային պայմանները, խոնավությունը և մարդկային գործոնը։ Հուշարձանի տարածքում չկան ցուցանակներ, որոնք կարգելեն այցելուներին բարձրանալ կոթողի վրա, իսկ յուրաքանչյուր փոքր հպումից, արդեն իսկ շերտատված պատկերները, կարող են թափվել։
Թեև մի շարք մասնագետներ պարբերաբար բարձրաձայնում են կոթողը շուտափույթ փրկելու անհրաժեշտությունը, սակայն մինչ օրս ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել։








Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
162Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
106315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64410.09.2026, 16:12