Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Էդուարդ Շարմազանովը նամակը հանձնել է ՌԴ դեսպանատան ներկայացուցչին

Էդուարդ Շարմազանովը նամակը հանձնել է ՌԴ դեսպանատան ներկայացուցչին
525
Երկուշաբթի, 24 հուլիսի, 2023 թ., 19:00

Քիչ առաջ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նամակը հանձնել է ՌԴ դեսպանատանը. «Հանդիպել եմ ՌԴ դեսպանատան ներկայացուցչի՝ Մարտին Սելեզնյովի հետ, որովհետև դեսպանը տեղում չէ, գործուղման է: Ներկայացրել եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակի բովանդակությունը, հանձնել եմ նամակն՝ ուղղված Վլադիմիր Պուտինին: Ներկայացրել եմ մեր դիրքորոշումը: ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հավելեց, որ իրենք շատ լուրջ մտահոգված են Լաչինի միջանցքով ու առհասարակն Արցախում տիրող իրավիճակով»: