Աֆրիկայի առաջնորդների երկու երրորդը չեն այցելել Պուտինին. Կրեմլը մեղադրում է Արևմուտքին

Ռուսաստան-Աֆրիկա համաժողովում պետությունների ղեկավարների սակավ թիվը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ պետությունների «լկտի միջամտության» արդյունքն էր, չորեքշաբթի ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նրանք դիվանագիտական առաքելությունների միջոցով փորձեր են արել ճնշում գործադրել այդ երկրների ղեկավարության վրա՝ կանխելու համար նրանց մասնակցությունը ֆորումին»,- ասել է Պեսկովը ճեպազրույցում:
Ըստ Պեսկովի՝ Արևմուտքի միջամտությունը «միանգամայն աղաղակող» փաստ է, որը, սակայն, «ոչ մի կերպ չի խանգարում գագաթնաժողովի անցկացմանը»։ Հուլիսի 27-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկող միջոցառումը լինելու է շատ հագեցած և արդյունավետ, վստահեցրել է նախագահի խոսնակը:
Աֆրիկայի 54 երկրներից միայն 17-ն են պատվիրակություններ ուղարկել գագաթնաժողովին՝ պետությունների ղեկավարների մասնակցության մակարդակով, ևս 10-ը՝ վարչապետերի։ Սա կեսն է 2019-ի նմանատիպ ֆորումի մասնակիցների, որտեղ ամենաբարձր մակարդակով ներկայացված էին աֆրիկյան 45 երկրներ։
5 պետություն ընդհանրապես հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին, իսկ կեսը պատվիրակել է մասնակցությունը երկրորդ կարգի պաշտոնյաներին. 17 երկիր ներկայացված է փոխվարչապետերով և նախարարներով, իսկ 5-ը՝ պարզապես դեսպաններով։
Ուշակովի խոսքով՝ Պուտինն անձամբ ծրագրում է հանդիպել աֆրիկյան պետությունների ղեկավարներից յուրաքանչյուրի հետ։ Նախատեսվում են բանակցություններ Եգիպտոսի, Մոզամբիկի, Բուրունդիի, Զիմբաբվեի, Ուգանդայի, Էրիթրեայի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Լիբիայի, Կամերունի, Սենեգալի, Հարավային Աֆրիկայի, Բուրկինա Ֆասոյի, Գվինեա-Բիսաուի, Մալիի, Կոնգոյի նախագահների հետ։ Հուլիսի 28-ին Պուտինը մեծ ելույթ կունենա, որում կխոսի բոլոր պետությունների «բազմաբևեռության և հավասարության» վրա հիմնված «նոր աշխարհակարգի» ձևավորման մասին, ասել է Ուշակովը։

«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
2718:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
9318:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
8718:13
«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
13817:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
6516:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
8616:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
7816:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7115:54