Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Մարուքյանը հակադարձում է՝ Հաջիևը ստում է

Մարուքյանը հակադարձում է՝ Հաջիևը ստում է
526
Չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ., 23:54

Բրյուսելում երկրի ղեկավարների մակարդակով Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել, Հաջիևը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել, այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․ «Սա ադրբեջանական նարատիվ է: Բոլոր հարթակներում դրա պատասխանը կտրվի։ Այդ սուտը բացահայտվելու է: Եթե ուրիշ բան էլ չէ, Միշելի հայտարարությամբ ամեն ինչ ասվում է»,- ընդգծել է դեսպանը։