Որն է եղել լքված երեխայի մահվան պատճառը. մանրամասնում է մասնագետը

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենում լքված նորածնի մայրը հայտնաբերվել է, նրա մասնակցությամբ կատարվում են քննչական գործողություններ, սակայն անձի վերաբերյալ, ինչպես նաև դեպքի հանգամանքների վերաբերյալ, քննության շահերից ելնելով, այս պահին տեղեկատվություն չի տրամադրվում:
«Լուրեր»-ը հայտնում է, որ տարածված լուրերի համաձայն՝ երեխայի մայրը 56-ամյա կին է, ինչը Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ևս չհաստատեց կամ չհերքեց, որովհետև «ուղղակիորեն առնչվում է անձնական և ընտանեկան անձեռնմխելիության սկզբունքին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 22-ին պոլիէթիլենային տոպրակում երեխային գտել է գյուղի բնակիչներից մեկը՝ նրան շներով շրջապատված տեսնելով: Գյուղում ենթադրել են, որ տղան թողնված է եղել մատուռում և շներն էլ նրան քարշ են տվել տան մոտ: Երեխան նախ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, այնտեղից Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վիճակով:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի տեղակալ Արարատ Նազանյանն էլ նշել է, որ երեխան ունեցել է շնչական անբավարարություն, անմիջապես զննման պահին ունեցել է գեներալիզացված ցնցումներ, որը պայմանավորված է եղել գլխուղեղում արյան զեղումների հետ: Առհասարակ նորածին երեխաները և հատկապես՝ անհաս երեխաները (փոքրիկ տղան եղել է 1.9 կգ քաշով) շատ զգայուն են լինում թթվածնի քաղցի նկատմամբ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
2609:12
«Խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը՝ իմ քեռու տղան»․ Նաիրի Հոխիկյան
14701:06
«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան
14700:06
«Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն». Լիլիթ Գալստյան
136Երեկ, 23:42
«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան
149Երեկ, 22:48
Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրին
295Երեկ, 22:37
Collins բառարանն անվանել է 2026 թվականի տարվա բառը
282Երեկ, 22:31
Կայանման ժամանակավոր սահմանափակում՝ Խանջյան փողոցում
103Երեկ, 22:18