Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Զինծառայողը մահացու վիրավորումն ստացել է գլխի շրջանում. կողքին գտել են իրեն ամրակցված գնդացիրը

Զինծառայողը մահացու վիրավորումն ստացել է գլխի շրջանում. կողքին գտել են իրեն ամրակցված գնդացիրը
423
Հինգշաբթի, 27 հուլիսի, 2023 թ., 12:36

2023 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին՝ գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևովորվել է քննչական խումբ, կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական, դատահետքաբանական դատագենետիկական համալիր փորձաքննություններ։

Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու և կատարվածին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։

Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու հնարավոր բոլոր վարկածները։