Այծեր, եղջերուներ, բադեր, որսորդեներ և այլն. Գեղամա լեռների խորհրդավոր ժայռապատկերները
![]() 1449 Շաբաթ, 29 հուլիսի, 2023 թ., 00:06 Անցյալ դարի 60-ական թվականներին հնագետների ուշադրությունը գրավեցին Հայաստանի մի շարք բարձրլեռնային գոտիներում քարերի վրա թողնված խորհրդավոր պատկերները, որոնց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ պատկերներն ունեն մի քանի հազարամյակների պատմություն։ ժայռապատկերների մեծ կուտակումներ հայտնաբերվեցին հատկապես Սևանա լճի ավազանը եզերող Գեղամա լեռներում։ Ծովի մակերևույթից 3000 և ավելի մետր բարձր գոգավություններում գտնվող այս ժայռապատկերները ուշագրավ են ոչ միայն իրենց մեծ թվով, այլ նաև գեղարվեստական արտահայտչականությամբ։ Գեղամա լեռների ժայռապատկերներում ներկայացված են ոչ միայն կենդանական ու բուսական հարուստությունն ու դրանց բազմազանությունը, այլ նաև ժամանակի տնտեսական զբաղմունքների՝ որսորդության մակարդակի, եղանակի, տեխնիկայի, անասունների վայրի տեսակների ընտելացման ու բուծման պայմանների մասին պատկերացումներ։ Ժայռապատկերներում մեծ տեղ է հատկացված որսորդական և անասնապահական ծեսերին և արարողություններին, աստղային երկնքին ու տիեզերքին, սրանց հետ կապված նախնիների և պտղաբերության պաշտամունքին, արևի և տարերքի աստվածություններին, նախասկզբնական առասպելներին և շատ այլ երևույթներին։ ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել՝ որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան
3418:12
Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
199Երեկ, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
49416.04.2026, 19:24
«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)
60915.04.2026, 22:24
«Վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի դեմքին»․ Տիգրան Աբրահամյան
62713.04.2026, 09:42
Կլոդ Մոնեի՝ մեկ դարից ավելի անհայտ մնացած կտավները կհանվեն աճուրդի (լուսանկար)
233212.04.2026, 22:59
«Մնջախաղի թատրոնին տրված շինությունն արդեն 7 տարի է՝ կիսաքանդ վիճակում է». Ժիրայր Դադասյան
74212.04.2026, 22:18
Ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին
72612.04.2026, 09:30













