Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Բաքուն պահանջում է «չմիջամտել իր ներքին գործերին»

Բաքուն պահանջում է «չմիջամտել իր ներքին գործերին»
657
Շաբաթ, 29 հուլիսի, 2023 թ., 13:18

Պաշտոնական Բաքուն պահանջել է «Հայաստանի կողմից խաբված երկրներից և միջազգային կազմակերպություններից» հարգել իր ինքնիշխանությունն ու «տարածքային ամբողջականությունը», չմիջամտել երկրի «ներքին գործերին և վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը»։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը:

Արցախը նախորդ դեկտեմբերից շրջափակման մեջ պահող Ադրբեջանի արտգործնախարարությունը հայկական կողմի ուղղությամբ հերթական անգամ իր մեղադրանքներն է ուղղել, նշել, թե իբր ապահովել է Հայաստանի բնակիչների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուսական խաղաղապահ զորախմբի անցումը սահմանային անցակետով։ Բաքուն կրկին հերքել է Լեռնային Ղարաբաղում լարված հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները, ասելով, թե հուլիսի 26-ին բեռնատարները ՀՀ կառավարությունն առանց թույլտվության են ուղարկվել «Ադրբեջանի տարածք»։