Կոտայքի վիճակագրական վարչության պետ Մարինե Ստեփանյանը ստորագրում է Կոլումբիայի դրոշով պաշտոնական ձևաթղթերում

ՄԱՄՈՒԼ․am-ի խմբագրությունը ստացել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության պետ Մարինե Ստեփանյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ, որտեղ ՀՀ զինանշանից աջ ձգվում է Կոլումբիայի պետական դրոշը։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ ընդամենը վրիպակ է, պատկերված է ՀՀ դրոշը, ընդամենը, ձևաթուղթը պատրաստող աշխատակիցը սխալվել և հայելային ձևով է տեղադրել այն։
Սակայն, ուշադիր դիտելու դեպքում պարզորոշ երևում է, որ վրիպակ չկա և տեղադրվածը Կոլումբիայի դրոշն է, քանզի ՀՀ դրոշի բոլոր գույներն ունեն հավասար բարձրություն և անգամ գլխիվայր տեղադրելու դեպքում կրկին կլինեին հավասար։
Այս դեպքում, ակնհայտ է, որ դեղինի բարձրությունը կրկնակի ավելի է կարմիրից, իսկ գույների նման համամասնություն և հերթականություն ունի Կոլումբիայի պետական դրոշը։

Ակնհայտ է, որ ձևաթուղթ պատրաստող աշխատակիցն ուղղակի սխալվել է։ Սակայն, տարօրինակն այն է, որ պետական պաշտոնյան, այս դեպքում Կոտայքի վիճակագրական վարչության պետ Մարինե Ստեփանյանը և վարչության աշխատակիցները, տարիներ շարունակ ստորագրում են նման փաստաթղթի տակ և չեն նկատում, կա՛մ նկատում, սակայն ծուլանում են շտկել, կա՛մ ուղղակի չեն ճանաչում ՀՀ դրոշը, կա՛մ գույների հերթականությունը։
Հիշեցնենք, տարիներ առաջ, Փաշինյանը հրապարակային ձևով նախատեց մաքսայինի աշխատակցին՝ ՀՀ դրոշը ոչ ճիշտ բարձրության տեղադրելու համար, որից հետո երիտասարդին հեռացրեցին աշխատանքից, այնուհետև՝ կրկին վերականգնեցին։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
151Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
179Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
180Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
41602.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24302.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
61501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51830.10.2026, 10:36