Շոյգուն ծրագրում է զենք գնել Հյուսիսային Կորեայից. ԱՄՆ

Վաշինգթոնը կարծում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մտադիր է Հյուսիսային Կորեայից զենք գնել իր երկրի համար։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրը՝ հուլիսի 29-ին, Ավստրալիա կատարած այցի ժամանակ ասել է, որ խիստ կասկածում է, որ Շոյգուն «հանգստանում է» Հյուսիսային Կորեայում։ «Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի դեմ ագրեսիան շարունակելու համար Ռուսաստանը ծայրահեղ կարիք ունի աջակցության, զենքի, որտեղ նա կարող է գտնել դրանք»,- ասել է Բլինքենը։ Նա նշել է, որ խոսքը ոչ միայն Հյուսիսային Կորեայի, այլ նաև Իրանի մասին է, «որը Ռուսաստանին մատակարարել է մեծ քանակությամբ անօդաչու սարքեր», որոնք Մոսկվան օգտագործում է «Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու և խաղաղ բնակիչներին սպանելու համար»։
Մի քանի օր առաջ՝ հուլիսի 26-ին, Շոյգուն ժամանել էր Հյուսիսային Կորեա՝ նշելու Կորեական պատերազմի ավարտի 70-ամյակը։ Կորոնավիրուսի համաճարակից հետո Փհենյան կատարած իր առաջին պաշտոնական այցի ընթացքում նա հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։
Հյուսիսային Կորեան ի սկզբանե աջակցել է Ուկրաինայում ռուսական ագրեսիային և, ըստ ԱՄՆ հետախուզության, զենք է մատակարարել Ռուսաստանին։ Փհենյանը հերքում է այս մեղադրանքները։

«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
2718:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
9318:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
8718:13
«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
13817:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
6516:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
8616:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
7816:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7115:54