«Չնայած ամեն ինչին, մենք ապրելու ենք մեր հողում». սկսվել է Սուրբ Հակոբավանքի վերականգնումը

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գրառումը. «Ինչպես և խոստացել էինք, հուլիսի 28-ին սկսել ենք Սուրբ Հակոբավանքի վերականգնումը: Վանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայի առաջարկած այս նախագիծը համախմբել է ոչ միայն մերձակա գյուղերի, այլ նաև Արցախի տարբեր շրջանների, Մարտակերտի, Ստեփանակերտի բնակիչներին։ Մի քանի սերունդ է աշխատել միասին՝ սկսած 16-17 տարեկան երիտասարդներից մինչև 83 տարեկան պապիկը: Սկսել ենք մերձակա տարածքը մաքրելուց և վանքի շրջակայքը վերականգնելու աշխատանքներից:
Մենք Արցախում մեծ թվով երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր ենք իրականացնում, և դրանք, իհարկե, կարևոր են, բայց այս նախագիծն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Հենց այս դժվարին պահին այն օգնում է պահպանել մեր հոգևոր արժեքները և ամրապնդել այն համոզմունքը, որ չնայած ամեն ինչին՝ մենք ապրելու ենք մեր հողում։
Մենք նաև նախատեսում ենք այստեղ վերանորոգել դպրոցը, վերակառուցել տները և ստեղծել ապաստարաններ՝ սնունդ պահելու և ռազմական գործողությունների դեպքում երեխաների ու կանանց անվտանգությունն ապահովելու համար:
Համոզված եմ, որ միայն այս կերպ՝ պահպանելով ու վերականգնելով մեր պատմական ժառանգությունը, պատրաստվելով պաշտպանել մեր տները, մեր ընտանիքները, կանանց ու երեխաներին, մենք ամեն ինչ կհաղթահարենք։ Համատեղ աշխատանքը հսկայական էներգիա է տալիս, որը կբավարարի անհնարին թվացող խնդիրների լուծման համար: Պատերազմ, շրջափակում, զրկանքներ՝ այս ամենը կհաղթահարենք միասին՝ օգնելով միմյանց և սահմանելով մեկ ընդհանուր նպատակ։
Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն և պատրաստ են մեզ հետ պայքարել մեր հոգևոր արժեքների և մեր հողի վրա ապրելու իրավունքի համար, միանալ Արցախի անվտանգության և զարգացման ճակատ շարժմանը։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
162Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
106315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64410.09.2026, 16:12