«Հումանիտար ճգնաժամը հասնում է ողբերգական մակարդակի». Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կոչը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120,000 մարդ, այդ թվում՝ 30,000 երեխաներ, տառապում են սարսափելի հումանիտար ճգնաժամից:
«Քանի որ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կրկնում է իր հայտարարություններն ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ և անհապաղ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ», - ասվում է հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է, որ Լաչինի միջանցքը՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը, արգելափակված է ավելի քան յոթ ամիս՝ առաջացնելով հումանիտար արտակարգ իրավիճակ և մեծ վտանգի տակ է դրել 120,000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքը:
«Մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, լույս և գազ։ ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ և արագ միջամտել շրջափակումը դադարեցնելու և արցախցիների կյանքը փրկելու համար, այնուհետև շարունակել տարածաշրջանում արդար խաղաղության համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերը»,- ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղարը:
ԵՀԽ-ն կոչ է անում Ադրբեջանին և ներգրավված այլ ուժերին անհապաղ վերացնել շրջափակումը և վերաբացել Լաչինի միջանցքը՝ երաշխավորելու միջանցքով խաղաղ բնակիչների, տրանսպորտի և ապրանքների երկկողմանի ազատ և անվտանգ անցումը՝ թեթևացնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ բնակչության տառապանքը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
154Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
182Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
183Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
42202.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24502.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
61901.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44531.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
52030.10.2026, 10:36