Մեծ Բրիտանիան եզդիների սպանությունները ճանաչում է՝ որպես ցեղասպանություն

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 2014 թվականին Իրաքում եզդիների դեմ «Իսլամական պետություն» (ԴԱԻՇ) ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված զանգվածային սպանությունները և բռնության այլ ձևերը հայտարարել է որպես ցեղասպանություն, հայտնում է բրիտանական կառավարության կայքը։
«Իսլամական պետությունը» լայնածավալ բռնություն է կիրառել շատ այլ դեպքերում (օրինակ՝ կազմակերպել է իրաքցի ռազմագերիների կոտորած), սակայն ԻՊ-ի մարտիկներն առանձնահատուկ դաժանությամբ են վերաբերվել եզդիներին, որոնց նրանք կռապաշտ էին համարում: Ամենից հաճախ սպանվել են տղամարդիկ և տղաներ. կանանց և աղջիկներին ստրկացրել և բռնաբարել են: Ամբողջ աշխարհում եզդի ակտիվիստները 2014 թվականից պայքարում են այդ գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համար։
Հաղորդվում է, որ բրիտանական կառավարությունն սպասել է բարձրագույն իշխանության որոշմանը, որից հետո դատավճիռը վերջնական է դարձել։
«Միացյալ Թագավորության դիրքորոշումը միշտ եղել է այն, որ ցեղասպանության որոշումները պետք է կայացնեն իրավասու դատարանները, այլ ոչ թե կառավարությունները կամ ոչ դատական մարմինները»,- պարզաբանել է Մերձավոր Արևելքի հարցերով փոխքարտուղարի լորդ Ահմադը:
Այս չափանիշի համաձայն՝ Մեծ Բրիտանիան ճանաչում է ընդամենը հինգ պատմական իրադարձություն՝ որպես ցեղասպանության ակտ՝ Հոլոքոստը, Ռուանդայի կոտորածը, Սրեբրենիցայում, Կարմիր քմերների քաղաքականությունը Կամբոջայում և այժմ՝ եզդիների ցեղասպանությունը»։

«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
2718:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
9318:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
8718:13
«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
13817:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
6516:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
8616:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
7816:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7115:54