Ադրբեջանցիները սպանված զինվորների նկարները սոցցանցի միջոցով ուղարկել են ընտանիքներին․ նոր զեկույց
![]() 3508 Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 15:06 Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների մայրերին, քույրերին և նրանց ընտանիքների մյուս անդամներին: Այդ մասին իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը փաստերով նոր զեկույց է ներկայացրել։ «Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020թ. 44-օրյա և 2022թ. սեպտեմբերի 13-14 պատերազմների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կատարել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ, արտադատական սպանություններ։ Դրանց հիմքում այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է։ Արհեստական քրեական հետապնդումներով և շինծու դատական ակտերով մինչ օրս Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այդ կերպ Ադրբեջանի իշխանությունը մտադրված հոգեկան տառապանքներ է պատճառում հայ ընտանիքներին թե' Արցախում, թե' Հայաստանում։ Այս զեկույցը քննարկում և իրավական գնահատական է տալիս ադրբեջանական այդ հանցավոր արարքներին։ Օրինակ՝ ադրբեջանական զինծառայողները խոչընդոտել են որոնողական աշխատանքներին, թաքցվել և չեն վերադարձվել զինծառայողների մարմիններ և այլն։ «Facebook», «Twitter», «TikTok» և այլ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտահաշիվներով, թիրախավորելով հայկական լսարանը, տարածվել և անմիջապես ընտանիքներին են ուղարկվել իրենց ընտանիքների զինծառայող անդամների լուսանկարները սպանված և խոշտանգված վիճակում։ Ուսումնասիրությունների հաստատում են, որ նշված հանցանքները խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դրանք նպատակ ունեն ծանր հոգեբանական ցավ պատճառել ընտանիքներին և պահպանել լարվածությունը հայ հասարակությունում։ Սույն զեկույցի մշակման աշխատանքները ներառել են նաև հարցազրույցներ զինծառայողների ընտանիքների հետ և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` Արման Թաթոյան |

«ՀՀ-ում կոպտագույն կերպով խախտվում է անմեղության կանխավարկածը»․ Արեգ Սավգուլյան
117Երեկ, 23:54
Ջերմուկ- Սիսիան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
135Երեկ, 21:48
«Նախընտրական «ռեյդ»․ ինչու էին ձերբակալել քրեական աշխարհում հայտնի Զապին և գող Բջեին»․ Լիա Սարգսյան
171Երեկ, 21:30
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
129Երեկ, 18:30
«Արագածում ձյունը հատել է 3 մետրը»․ Լևոն Ազիզյան
334Երեկ, 18:06
«Արդեն տանն եմ, ինձ հետ հարգալից են վերաբերվել»․ Միքայել Մարգարյան (տեսանյութ)
267Երեկ, 17:30
«ՀՀ-համար կարող են փորձանք դառնալ այստեղ հաստատվող հնդիկները, արաբներն ու պակիստանցիները»․ Նաիրի Հոխիկյան
290Երեկ, 17:12
«Երջանիկ նորապսակների տեսնելով՝ երջանկացանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
176Երեկ, 16:30
