«Եզդի ժողովրդի կրած զրկանքները, ցավը, վիշտը այդպես ոչ մեկ էլ չկիսեց». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եղբայրական Եզդի ժողովուրդին 2014-ի օգոստոսին, մասնավորապես օգոստոսի 3-ին ԻՊ-ի ահաբեկիչները ենթարկում են ցեղասպանության։
Այդ շրջանում ես ակտիվ ուսումնասիրում էի այդ բոլոր գործողությունները։ ԻՊ-ի ահաբեկիչները հերոսական Եզդի ժողովուրդին չեն կարողանում ոչ մի կերպ ծնկի բերել, շրջապատում և պաշարում են, միևնույն է Եզդի ժողովուրդը պայքարում էր։
ԻՊ-ի ահաբեկիչները դիմում են այլ մեթոդի, այսպես ասած, փափուկ ուժի կիրառման։ Նրանք սկսում են սուտ խոստումներ տալ, համոզել թե ոչինչ չեն անի, եթե եզդիները զենքերը վայր դնեն։ Եղան մարդիկ, որ հավատացին դրան, ինչի պատճառով ԻՊ-ին հաջողվում է ճեղքել պաշտպանությունը և գրավել Եզդիբնակ բնակավայրերը։ Բոլոր զենք բռնող տղամարդկանց համատարած սկսում են գնդակահարել իրենց հարազատների աչքի առաջ։ Կանանց և երեխաներին ստրկության են վաճառում, ցեղասպանությունից մազապուրծ եղածները հեռանում են լեռներ, կամ անցնում պարզապես Սիրիա․․․
Աշխարհը խիստ մտահոգ էր, աշխարհը հերթական սպանդը անվանեց ցեղասպանություն և անցավ առաջ։ Եզդի ժողովուրդի կրած զրկանքները, ցավը, վիշտը այդպես ոչ մեկ էլ չկիսեց»:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
151Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
179Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
180Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
41602.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24302.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
61501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51830.10.2026, 10:36