«Հաշվապահ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը 39 մլն դրամ է հափշտակել Վանաձորի բյուջեից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի, այնուհետև նույն կազմակերպության հաշվապահի պաշտոնները զբաղեցրած Է. Ա-ի կողմից Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն ՀՀ դրամի հափշտակության դեպքեր:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Է. Ա.-ն, զբաղեցնելով Վանաձոր համայնքի կողմից ստեղծված «Հաշվապահ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2017 թվականի հունվարից 2020 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, էլեկտրոնային եղանակով կազմել է վճարման հանձնարարագրեր, որոնցում մտացածին՝ «Սեմինար պարապմունք» անվան տակ մտցրել է կեղծ տեղեկություններ և առանց որևէ օրինական հիմքի իր բանկային հաշվեհամարին փոխանցել 23.014.381 ՀՀ դրամ: Եվս 900.000 ՀՀ դրամ էլ մաս-մաս փոխանցել է վերոնշյալ ՀՈԱԿ-ի աշխատակիցների բանկային հաշվեհամարներին, այնուհետև՝ վերջիններիս վստահեցնելով, որ հիշյալ գումարների փոխանցումները տեխնիկական սխալմունքի արդյունք են, խնդրել է դրանք կանխիկացնել և վերադարձնել իրեն: Այդ գումարները, սակայն, Է. Ա-ն չի մուտքագրել «Հաշվապահ» ՀՈԱԿ-ի բանկային հաշվին և հափշտակել է:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Է. Ա-ն, զբաղեցնելով հիշյալ ՀՈԱԿ-ի հաշվապահի պաշտոնը և կրկին օգտագործելով ծառայողական լիազորությունները, 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 2022 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում վերը նշված եղանակով՝ իր և նույն ՀՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի բանկային հաշվեհամարներին առանց օրինական հիմքերի փոխանցումներ կատարելով հափշտակել է ևս 15.182.590 ՀՀ դրամ:
Այսպիսով՝ 2017-2022 թվականների ընթացքում Է. Ա.-ն, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարման հանձնարարագրերում կեղծ տեղեկություններ մտցնելով, Վանաձոր համայնքի բյուջեից «Հաշվապահ» ՀՈԱԿ-ին հատկացված և իրեն վստահված միջոցներից մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել է ընդհանուր 39.096.971 ՀՀ դրամ:
Վերը նշված հանցավոր արարքների համար Է. Ա-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Ներկայացված մեղադրանքում Է. Ա-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար արգելանք է դրվել մեղադրյալին պատկանող գույքի վրա:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
151Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
179Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
180Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
41602.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24302.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
61501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51830.10.2026, 10:36