Վեհափառը Վիկտորինի հետ հանդիպմանը կարևորեց Բաքվի քայլերի զսպումն ու դատապարտումը

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց դեսպանին հայ ժողովրդին մատուցած ծառայության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերի համար։
Նորին Սրբությունը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, ծավալապաշտական նկրտումներին, ինչպես նաև վերջինիս կողմից ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի՝ Բերձորի միջանցքի արգելափակումը վերացնելու որոշման անտեսմանը և Կարմիր Խաչի հումանիտար առաքելության իրագործման խոչընդոտմանը, կարևոր նկատեց ԵՄ և միջազգային կառույցների կողմից առավել խիստ միջոցների գործադրումը՝ զսպելու Ադրբեջանի նմանօրինակ դատապարտելի գործողությունները։
Ըստ Վեհափառ Հայրապետի՝ այս իրողությունը ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում և պետք է հարգվի արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
Հայոց Հովվապետը ողջունեց նաև Եվրոպական Միության կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը:
Իր հերթին ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում ծավալած իր գործունեությունը՝ մասնավոր անդրադարձ կատարելով անվտանգային, մարդասիրական, սոցիալական ու կրթական ոլորտներում պատվիրակության գործադրած ջանքերին։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությանը, քննարկեցին Արցախում ստեղծված հումանիտար աղետի և Հայաստանում ու Արցախում առկա անվտանգային խնդիրների հաղթահարման ուղիները:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
151Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
179Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
180Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
41602.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24302.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
61501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51830.10.2026, 10:36