Հայտնի է Արայիկ Հարությունյանի հարցազրույցի օրն ու ժամը

Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակի մասին և դրա կարգավորման նպատակով իրականացվող որոշ միջազգային ջանքերի միջանկյալ արդյունքների վերաբերյալ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը կհեռարձակվի վաղը՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 20։30-ին, ինչպես նաև նախագահ Հարությունյանի ֆեյսբուքյան էջով։
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը և ավելացրեց, որ երկրի ղեկավարը խոսելու է ներքին և արտաքին մարտահրավերների մասին՝ հնարավորինս բաց անդրադառնալով վերջին շրջանում հանրության բարձրացրած հարցերին։
«Առաջիկայում նախագահը նախատեսում է քաղաքական շրջանակների հետ խորհրդակցություններ սկսել՝ հետագա անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով»,- մանրամասնել է Լ. Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նախագահ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ, ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները, նախատեսում է մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
154Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
168Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
168Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
194Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
22703.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
25303.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
24903.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
58102.11.2026, 20:00