«Ո՞ւր անհայտացան քաղաքական աշխուժակները». Արսեն Ջուլֆալակյան
![]() 535 Կիրակի, 06 օգոստոսի, 2023 թ., 01:12 ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ու՞ր անհայտացան քաղաքական աշխուժակերը. Անցած տարվա մասսայական ցույցերից(Դիմադրության շարժում) 1 տարուց ավել է անցել: Ցավոք (մեղմ ասած) դրանք չբերեցին գործող պատուհաս իշխանության հեռացմանը: Կարծում եմ, ի թիվս այլ պատճառների, պակասեց վճռականությունը... Բայց այլ երևույթի վրա եմ ուզում բերել հանրության ուշադրությունը: Հավանաբար կհիշեք, թե ինչքան հայտնի և նորահայտ դեմքեր էին մեդիա-հրապարակ նետվել՝ պախարակելու այդ ցույցերը: Նրանցից ոմանք հանդես էին գալիս որպես «իրական-արմատական ընդդիմություն» և խոստանում էին, որ եթե «նախկինները գնան հրապարակից», իրենք շատ արագ կհեռացնեն դավաճանների խմբակին իշխանությունից (իհարկե,երբեք չօգտագործելով «դավաճան» բնորոշումը...): Հիմա «նախկինները» շատ պասիվ են, գրեթե չկան: Իսկ ընթացիկ միակ լուրջ գործընթացը/ նախաձեռնությունը «Հայաքվե»-ն է: Ո՞ւր են նրանք, ովքեր որպես խանգարող հանգամանք նշում էին անցած տարվա ցույցերը/կազմակերպիչներին... Կոնկրետ ապացույց, որ դրանք բոլորը քպ կոչվող հակահայկական խմբակի արբանյակներ են և գրպանային «քաղաքական ուժեր»: Օգտագործվում են ըստ անհրաժեշտության: Ընդ որում, վիճակն հիմա շատ ավելի ծանր է,քան անցած տարի՝ 2022թ սեպտեմբերյան պատերազմ՝ հարյուրավոր զոհերով, նոր տարածքների զիջում, Արցախի շրջափակում,սով... հայ-ադրբեջանական բանակցություններում կապիտուլյացիա»: Աղբյուրը` Արսեն Ջուլֆալակյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
