«Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախված է աշխարհի վրա». Գուտերեշ
![]() 1217 Կիրակի, 06 օգոստոսի, 2023 թ., 20:06 Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա, քանի որ որոշ երկրներ սպառնում են միջուկային զենք օգտագործելու իրենց հնարավորությամբ: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հիրոսիմայի ամերիկյան ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցին նվիրված՝ Ճապոնիայում տեղի ունեցած հիշատակի միջոցառումների կապակցությամբ։ «Միջուկային պատերազմի թմբուկները նորից հարվածում են։ Անվստահությունն ու անմիաբանությունն աճում են։ Միջուկային ստվերը, որը կախված էր աշխարհի վրա Սառը պատերազմի ժամանակ, նորից հայտնվեց, և որոշ երկրներ կրկին անխոհեմորեն ճոճում են միջուկային սուրը՝ սպառնալով օգտագործել ոչնչացման այս միջոցը։ «Ուղերձն ընթերցվել է Հիրոսիմայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ համաշխարհային կազմակերպության ղեկավար, նրա տեղակալ, զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իզումի Նակամիցուն։ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է բոլոր երկրների կողմից միջուկային զենքից լիովին հրաժարվելու իր կոչը։ Նա նշել է, որ միջուկային զինաթափումը ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից է։ «Միակ ճանապարհը միջուկային պատերազմի վտանգը վերացնելու համար միջուկային զենքի ամբողջական վերացումն է... Միջուկային զենքից ազատվելը մնում է զինաթափման ոլորտում ամենաբարձր առաջնահերթությունը: Մենք չենք հանգստանա, քանի դեռ միջուկային ստվերը մեկընդմիշտ չվերանա»,- ամփոփել է Գուտերեշը։ Միաժամանակ նա իր ուղերձում երբեք չի նշել ԱՄՆ-ին՝ որպես տեղի ունեցածի պատասխանատու երկիր։ «Գրեթե ութ տասնամյակ առաջ միջուկային զենքը Հիրոսիման վերածեց մոխրի: Այնուամենայնիվ, ցանկացած ոք, ով այստեղ էր, գիտի, որ հիշողությունները երբեք չեն մարի»,- եզրափակել է Գուտերեշը՝ բաց թողնելով Միացյալ Նահանգների մասին որևէ հիշատակում: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
