Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը՝ Մոմիկի խաչքարը

Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի Երկրագիտական թանգարանում է պահվում միջնադարի նշանավոր արվեստագետներից մեկի՝ Մոմիկի կերտած երեք խաչքարերից մեկը։ Այս խաչքարը ցուցադրվում է թանգարանի հենց մուտքի մոտ և անմիջապես գրավում է այցելուների ուշադրությունը, քանի որ այն հայկական խաչքարային արվեստի չքնաղ օրինակներից մեկն է։ 

Մոտ երկու մետր բարձրություն ունեցող խաչքարը պատրաստվել է Նորավանքի տեղական քարից։ Հատկապես ապշեցնում է, թե ինչ մանրակրկիտությամբ են պատկերվել խաչքարի եզրագոտում տեղավորված 12 առաքյալները, որոնց ձեռքին բռնած գրքերի վրա պարզ կարդացվում է Պետրոս և Անդրեաս անունները։ Խաչքարի քիվի վրա՝ խորանի տակ, պատկերված է գահին նստած Քրիսոտսը, որի ձախ ձեռքին մի գիրք կա՝ «Ես եմ լույս աշխարհի» գրությամբ։ 
Խաչքարի հիմքը լավ չի պահպանվել։ Մեջտեղում արձանագրությունը ջնջված է, ինչի պատճառով այն դժվարընթեռնելի է դարձել։ Քիչ թե շատ պահպանված հատվածներից հասկանալի է դառնում, որ այն պատվիրել է Թամթա Խաթունը՝ ի բարեխոսություն իր գլխավոր իշխան Էլիկումի և իրենց զավակներ՝ Բուրթելի և Բուխտայի երկարակեցության համար։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
162Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
106315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64410.09.2026, 16:12