«Կյանքը նեոլիթում». մի քանի հազարամյա կացարանի օրինակներ՝ Եղեգնաձորի թանգարանում

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երկրագիտական թանգարանը, բացի իր բուն ցուցադրությունից, վերջին տարիներին այցելուներին ներկայանում է նաև հետաքրքիր մի նախագծով։ 2020թ-ին թանգարանը մասնակցել է ՀՀ Կրթության, Գիտության և Մշակույթի նախարարության հայտարարած դրամաշնորհային ծրագրին՝ իր «Կյանքը Նեոլիթում» նախագծով և շահել այն։ 
Ըստ այդ նախագծի, թանգարանի բակում կառուցվել են նեոլիթյան երկու կացարան, որոնց բնօրինակները Հայաստանի տարածքում հայտնաբերված նեոլիթյան ժամանակաշրջանին վերաբերող բնակատեղիներից է վերցված։ Կլոր հատակագծով կացարանների պատերի համար օգտագործվել են հատուկ աղյուս, իսկ տանիքը ծածկվել է մշակված եղեգով, ինչպես նեոլթիյան ժամանակներում։ 


Նախագծի հիմնական նպատակն է թանգարանի այցելուներին ծանոթացնել նեոլիթյան մարդու նիստ ու կացին, առօրյային ու վարած տնտեսությանը։ 
Նեոլիթյան կացարանների այս օրիկնակները բացառիկ են, քանի որ Հայաստանի որևէ այլ թանգարանում չկան հնագույն կացարանների նման վերակազմություններ, որոնք թույլ կտան այցելուներին անմիջապես առնչվել նեոլիթյան կյանքին ու մշակույթին։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
162Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
106315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64410.09.2026, 16:12