Մանրամասներ Գյումրիում կատարված սպանությունից

Օգոստոսի 6-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 36-ամյա և 40-ամյա երկու տղամարդ: Հաղորդվել էր նաև, որ 36-ամյա Արշակ Սարդարյանը հիվանդանոցում մահացել է: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Ոստիկանության Մուշի բաժնի և Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 6-ի ժամը 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում վեց տղամարդկանց միջև վիճաբանություն էր եղել, որի ընթացքում Մասիս քաղաքի 35-ամյա բնակիչը դանակահարել էր 36-ամյա Արշակ Սարդարյանին, որը հիվանդանոցում մահացել էր: Նաև դանակով խփել և վնասել էր 40-ամյա տղամարդու ձեռքը:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում Մասիս քաղաքի 35-ամյա բնակչին և վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 19.05-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ բուժօգնության է տեղափոխվել անհայտ քաղաքացի՝ «երկու նախաբազուկների կտրած վերքեր, ինքնաթունավորում կարբամազեպին դեղորայք հարցականով» ախտորոշմամբ:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ՊԾ կարգախումբը և քննչական խումբը պարզել են, որ Վարդենիսի հյուրանոցում հաբեր խմելու և ածելիով երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարողը Մասիս քաղաքի 35-ամյա բնակիչն է: Պարզվել է, որ նա ինքնասպանության փորձը կատարել է այն պատճառով, որ Գյումրի քաղաքում դանակահարել ու սպանել էր Արշակ Սարդարյանին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
151Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
179Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
180Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
41602.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24302.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
61501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51830.10.2026, 10:36