«Ոչ Ձեզնից, ոչ Ձեր հորից չեմ կաշկանդվում». Աշոտ Փաշինյանի գործով դատավճիռ կայացրած դատավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»
![]() 1274 Չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2023 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը, որը Նիկոլ Փաշինյանի որդու մասնակցությամբ դատական գործի վճիռը կայացնողն է, հիփոթեքով ձեռք է բերել Շենգավիթ վարչական շրջանում նոր բնակարան՝ 42 մլն 097 հազար դրամ արժողությամբ։ Բացի այդ, նա 1985 թվականին բնակարան է գնել Արարատ քաղաքում, իսկ 2010 թվականին՝ Շենգավիթում։ Դատավորը հայտարարագրել է ավտոտնակ, որ իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է դատավորի կողմից։ Դատավորը հայտարարագրել է 2 մեքենա՝ MAZDA մակնիշի, որը ձեռք է բերվել 2019 թվականին, և OPEL մակնիշի՝ 2008 թվականին ձեռք բերված։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 100 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 400 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 214 հազար դրամ, որից 8 մլն 844 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից, իսկ պետական բյուջեից դատավորը ստացել է 2 մլն 966 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով գումարի վերադարձ է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 363 հազար դրամ։ Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը դատարանի դահլիճում Աշոտ Փաշինյանին ասել է․ «Ո՛չ Ձեզնից, ո՛չ Ձեր հորից ես չեմ կաշկանդվում»։ Շահվերդյանը ասաց, բայց կատարեց իշխանությունների սրտի որոշումը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
