Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ԱԳՆ-ում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը

ԱԳՆ-ում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը
413
Չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2023 թ., 22:36

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի տնօրեն Դեմյան Մերֆիին ու քաղաքականության տնօրեն Սառա Արքինին, որոնք гՀՀ-ում են գտնվում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենեդեսի հանձնարարությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը: Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների համաձայն:

Պարույր Հովհաննիսյանը շեշտել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգություն, կայունություն ու խաղաղություն հաստատելու նպատակով հայկական կողմի կատարած քայլերին:

Կողմերը քննարկել են նաև ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական ընդլայնմանը, խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: