Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Ուշադրություն
Օգոստոսի 10-14-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Օգոստոսի 10-14-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Օգոստոսի 10-14-ը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը՝ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով, հանրապետությունում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-3 մ/վ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին, 12-13-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։
Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
146Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
174Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
175Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
40702.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24102.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
60701.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44131.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51630.10.2026, 10:36