«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ աշխատակիցն 8 տարի առանց աշխատանքային պարտականությունները կատարելու՝ վարձատրվել է

Ա.Հ-ն, զբաղեցնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերության պաթանատոմիական բաժանմունքի կրտսեր բուժաշխատողի հաստիքը, 2010-2018 թվականների ընթացքում բժշկական կենտրոնից մի խումբ անձանց օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է 12 մլն 282 հազար 329 դրամ:
Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Հ-ն, աշխատանքային պարտականությունները չկատարելու և վարձատրություն ստանալու մտադրությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010 թվականի հուլիսի 26-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ տնօրեն Ա.Մ-ի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր և նշանակվել բժշկական կենտրոնի պաթանատոմիական բաժանմունքում՝ որպես կրտսեր բուժաշխատող և մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացել է աշխատավարձ՝ չկատարելով աշխատանքային պարտականությունները:
Մասնավորապես, պաթանատոմիական բաժանմունքի վարիչ Ա.Բ-ն, նախնական համաձայնության է եկել իրեն ժամանակավորապես փոխարինած Մ.Բ-ի, Մ.Ս-ի, ավագ բուժքրոջ հաստիքը զբաղեցրած Ա.Ա-ի, վերջինիս փոխարինած բուժաշխատողներ Ա.Մ-ի և Լ.Գ-ի հետ և աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում լրացրել կեղծ տեղեկություններ՝ Ա.Հ-ի՝ 2010 թվականի հուլիսի 26-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ն աշխատանքի հաճախելու վերաբերյալ:
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 7-ի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Հ-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը), Ա.Բ-ի և Ա.Մ-ի նկատմամբ՝ 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությանն օժանդակելը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
146Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
174Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
175Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
40702.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24102.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
60701.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44131.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51630.10.2026, 10:36