Հայտնի է՝ որքան գումար Կառավարությունը հատկացրեց Սնուփ Դոգի համերգի համար

Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ծրագիրը և ծախսերի նախահաշիվը հաստատելու» մասին նախագիծը, որը և ընդունվեց: Հիմնավորման մեջ նշված է հետևյալը. «Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, մշակութային զբոսաշրջության ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը: Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը, որը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Ծրագրի շրջանակում կկազմակերպվի 1 երաժշտական միջոցառում՝ համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգ (Snoop Dogg)-ի մասնակցությամբ: Պահանջվող գումարը կկազմի 2,318,596.8 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուպ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը»:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
146Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
174Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
175Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
40702.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24102.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
60701.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44131.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51630.10.2026, 10:36