Բանվորի արձանը կվերադառնա Աշխատանքի հրապարակ

Երևան քաղաքի Աշխատանքի հրապարակում կտեղադրվի Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի ինստալացիան և կվերականգնվի դրա պատմական միջավայրը:
Գործընթացն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Աշխատանքի հրապարակում՝ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծին:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մետրոյի Գործարանային կայարանի հարակից հատվածում՝ Աշխատանքի հրապարակի տարածքի բարեկարգումից հետո ըստ առաջարկվող տարբերակի՝ քանդակը պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա՝ ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը: Ինստալյացիան կարտացոլի պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել: Արդյունքում Երևան քաղաքը կունենա մշակութային ժառանգության պահպանություն և նոր բարեկարգված տարածք։
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Տարածքի օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու է տարածքային կառավարման մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
81206.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
87604.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
90903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
112730.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
127026.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
137024.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
145923.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
156420.10.2026, 22:48