Ձերբակալվել է Մերգելյան պուրակում սպանության համար կասկածվող անձը

2023 թվականի օգոստոսի 10-ին, ուշ երեկոյան, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մերգելյան պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տղամարդ է վիրավորվել, ով օգնության կարիք ունի կամ մահացել է: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
2023թ․ օգոստոսի 11-ին, ժամը 00:28-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 1986թ․ ծնված Արմեն Հակոբյանի դին՝ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով։
Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեպքի վայրից ձերբակալվել է 1998թ․ ծնված Դ․ Գ․-ն։
Վերջինս հայտնել է, որ վիճաբանության ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է Արմեն Հակոբյանին՝ ներկայացնելով դանակը։
Նշանակվել են դատագենետիկական, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են դեպքի հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
146Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
174Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
175Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
40702.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24102.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
60701.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44131.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51630.10.2026, 10:36