Սնուփ Դոգի պայմանագրերում թմրանյութի մասին կետ կա. ինչ պայմանով է գալիս Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հուլիսի վերջին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում, որը դարձավ մեծ քննարկումների թեմա: Մասնավորապես, ասվում էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը.
«Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ՝ ներկա գտնվելու այդ շոուներին: Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին: Welcome to Yerevan, dear STAR!!!»:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ վերոնշյալ անձը, ոչ ավել, ոչ պակաս, Քելվին Քորդոզար Բրոդուս Կրտսերը կամ բոլորիս հայտնի Սնուփ Դոգգն է: Սա դեռ ամենը չէր. օրեր անց պետբյուջեից 6 միլիոն դոլար հատկացվեց սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք՝ 25.000 հոգու համար նախատեսված համերգի իրականացման համար այն պարագայում, երբ 2023 թվականի մայիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 26.5 մլն դոլար, արցախահայերը սովի են մատնված, դե իսկ Մայր Հայաստանում ամեն օր զոհեր կան և՛ սահմանին, և՛ սահմաններից ներս:
Իսկ ո՞վ է Սնուփ Դոգգը. նա ամերիկացի ռեփեր է, երաժշտական պրոդյուսեր և դերասան, որն աչքի է ընկնում թմրամոլության իր քարոզներով ու նաև անթաքույց օգտագործմամբ: Նշենք նաև, որ Սնուփ Դոգգը հիմնել է ընկերություն, որը կարտադրի և կվաճառի մարիխուանա՝ պաշտոնապես գրանցված Leafs By Snoop ապրանքանիշով. այս մասին հայտնում է NME-ն։ Փաստորեն, Հայաստան է գալիս մի մարդ, որն օրինական կերպով արտադրում է թմրանյութ, վաճառում է, ինչպես նաև օգտագործում է «բժշկի խորհրդով»՝ բուժական նպատակներով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
81328.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
67224.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
69723.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
69223.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
85820.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
87319.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
186119.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
81219.10.2026, 11:48