«Աշոտյանի բանտարկությունը Աշոտյանի մասին չէ»․ Վահե Հովհաննիսյան
![]() 183 Չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ., 02:18 «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածը․ «Սահմանային լարվածության և ողբերգական լրահոսի ֆոնին Ա. Աշոտյանի կալանքի երկարաձգումը մի տեսակ սովորական ընդունվեց։ Այնինչ դա շատ լուրջ, շատ այլանդակ ու վտանգավոր երևույթ է։ Սխալ նարատիվ 1 «Միակ մեղավորը Նիկոլն է, իսկ քննիչ, դատախազ, դատավոր ի՞նչ կարող են անել, նրանք ընդամենը համակարգի մաս են»։ Ու սա բազմաթիվ մանր-միջին-բարձրաստիճան պաշտոնյաների տալիս է հանրային ինդուլգենցիա՝ անելու ամեն անօրինականություն։ Նիկոլի իշխանությունը, ի թիվս այլ պատճառների, պահպանվում է նրան հլու ծառայող և մեր կողմից «նորմալ» համարվող հազարավոր սպասարկուների շնորհիվ։ Սխալ նարատիվ 2 «Պայքարում ենք, հայտարարություն ենք արել»։ Մի անշառ հայտարարություն ստորագրելը չի կարելի նույնականացնել իրական պայքարի հետ։ Եթե կա անարդարություն և որոշվել է պայքարել, ուրեմն պետք է պայքարել՝ համառորեն, գրագետ, երկարաժամկետ, պատրաստ լինելով տհաճ վիճակների ու տարբեր տիպի զրկանքների։ Սխալ նարատիվ 3 «Եթե մեղավոր է, թող կալանավորվի»։ Վերջապես ու մեկընդմիշտ բացատրել է պետք «քաղաքականությամբ չզբաղվող» լայն հասարակությանը, նրա ուսյալ շերտերին և իբր առաջադեմներին, որ կալանքը կապ չունի մեղսագրվող արարքի հետ։ Թող լինի քննություն, դատավարություն, բայց մարդը ինչո՞ւ պետք է լինի բանտախցում։ Դիրիժորին ինչո՞ւ եք կալանավորել։ Մի քաշվեք, նույն հարցը տվեք հոր մասին։ Կալանքը չպիտի օգտագործվի որպես պատժի, խոշտանգման միջոց։ Մեզ մոտ հիմա հենց այդպես է արվում։ Կալանքի նպատակները քննության համար այլ են ու շատ հստակ։ Մարդուն ինչո՞ւ եք կալանք տվել։ Աշոտյանին ինչո՞ւ եք կալանքի տակ պահում։ Մի ձայն չհանող Գ. Խաչատուրովին ինչո՞ւ եք կալանքի տակ պահում։ Ո՞ր իրավունքով։ Մարդկանց հասարակությունը նման հարցերը պետք է սարքի սուր օրակարգային, բայց նրան պետք է օգնեն վերնախավերը-կազմակերպողները։ Սխալ նարատիվ 4 «Մեղավորը Սորոսն է, Արևմուտքը և լռող սորոսական քաղհասարակությունը»։ Սխալ նարատիվ 5 «Հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ, ավելի կարևոր հարցեր կան»։ Հիմա հանրային ակտիվ ու գիտակից շրջանակների պատկերացումները հստակեցնելու ճիշտ պահն է։ Մենք ինքներս մեզ համար պիտի պարզ հասկանանք կատարվող պրոցեսները, որ կարողանանք հասկանալի դարձնել դրանք ավելի լայն հանրության համար։ Ուրեմն սկսենք նարատիվների շտկումից»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
