Վարձակալված հյուրանոցային համարը ծառայեցվել է՝ որպես թմրամիջոցների պատրաստման տարածք
![]() 220 Չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ., 14:18 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի շարք անձանց կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. մարտի 14-ին՝ ժամը 23:30-ին, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել էր Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին թվով 3 փաթեթ՝ 1.056 գրամ քաշով «մեթամֆետամին», մանր չափերի՝ ընդհանուրը 0,6 գրամ քաշով «տետրահիդրոկաինաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոցներ,ինչպես նաև՝ անշեղբ, հարվածող-ջարդող կռփազենք։ Իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ. տվյալներ էին ստացվել՝ թմրամիջոցների իրացմամբ զբաղվող հանցավոր շղթայի ևս երկու մասնակցի, նրանց գտնվելու վայրի մասին: ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամեր անց Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերվել և ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալել էին Երևանի և Արմավիրի մարզի՝ 1984թ. ծնված երկու տղամարդ: Նախաքննությամբ պարզվել էր, որ վերջիններս, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք էին բերել և պահել առաձնապես խոշոր չափերի՝ 15,8166 գրամ քաշով «Մեթամֆետամին», խոշոր չափերի՝ ընդհանուր 0.735 գրամ քաշով «Ացետիլացված ափիոն» և զգալի չափերի՝ ընդհանուր 11,97 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել էին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող վերոհիշյալ հյուրանոցային համալիրում կատարված խուզարկությամբ: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Արմավիրի մարզի՝ 1984 թվականին ծնված բնակիչն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է զգալի չափերի՝ ընդհանուր 0,125 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի և մանր չափերի, ընդհանուրը՝ 0,68 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել էին վերջինիս անձնական խուզարկությամբ: Քննությամբ պարզվել էր, որ հիշյալ անձանց կողմից վարձակալված հյուրանոցային համարը որոշակի ժամանակահատվածում ծառայեցվել է՝ որպես թմրամիջոցների պատրաստման, իրացման նպատակով փաթեթավորման տարածք։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրեսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի 1984 թվականին ծնված բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արմավիրի մարզի՝ 1984 թվականին ծնված բնակչին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նշված երեք մեղադրյալների նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց վերաբերյալ նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը, շրջանառության շղթայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։ |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
19315:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
56217.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
49217.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
59616.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
51915.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51515.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
52914.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51414.04.2026, 17:18
